Նուշի մաքուր էքստրակտ
Նռան մուրաբա
Նռան քացախ
Որդան Կարմիր արքայական կենսահյութ
Բուրավետ բուսական էլիքսիր (54 խոտաբույս)
Այս յուրահատուկ բուրավետ պատրաստուկը պատրաստվում է 54 խոտաբույսերից, ծաղիկներից և որդան կարմիրից՝ հետևելով հայկական հնագույն ձեռագիր ավանդույթներին։ Հիմնված լինելով պատմական բուսաբուժական գիտելիքների վրա՝ այն արտացոլում է բնական պատրաստման մեթոդների դարավոր մշակութային ժառանգությունը։
Չիչխանի մուրաբա
Չիչխանի յուղ
Չիչխանի յուղը՝ սառը մամլման եղանակով ստացված, սննդարար նյութերով հարուստ բնական յուղ է, որը բարձր է գնահատվում մաշկի խնամքի ոլորտում՝ իր խորը խոնավեցնող, վերականգնող և մաշկի պաշտպանիչ պատնեշը վերականգնելու հատկությունների շնորհիվ։ Այն հատկապես հարուստ է հակաօքսիդանտներով, ինչպիսիք են A, C և E վիտամինները, ինչպես նաև օմեգա-7 ճարպաթթուներով և կարոտինոիդներով։
Ռեհանի օշարակ
«Red Ruby» ռեհանի օշարակը յուրահատուկ և նորարարական արտադրանք է՝ բնական, վառ սուտակե-կարմիր գույնով և թարմ ռեհանին բնորոշ, թարմացնող բույրով։ Քաղցրության և բուսական նոտաների կատարարելապես հավասարակշռված համը այն դարձնում է բազմակողմանի բաղադրիչ՝ կիրառելի տարբեր խմիչքների և խոհարարական ստեղծագործությունների մեջ։
Սերկևիլի մուրաբա
Սերկևիլի մուրաբա (առանց շաքարի)
Սերկևիլի մուրաբան առանց շաքարի և կոնսերվանտների պատրաստված համեղ ու բնական քաղցրավենիք է, որը քաղցրացվում է ստևիայի միջոցով (հայտնի է նաև որպես «մեղրախոտ»)։ Այն պատրաստվում է առանձնահատուկ խնամքով՝ պահպանելու սերկևիլի հարուստ համն ու բնական օգտակար հատկությունները, ինչպես նաև արժեքավոր սննդարար բաղադրիչները, ինչպիսիք են սննդային մանրաթելերը, պեկտինը և տանինները։
Սև թթի մուրաբա
Սև լոբի
Սև լոբին ոչ միայն համեղ է, այլև չափազանց սննդարար, ինչի շնորհիվ այն դառնում է անփոխարինելի բաղադրիչ յուրաքանչյուր խոհանոցում։ Իր հարուստ, յուրահատուկ համի և թավշյա նուրբ հյուսվածքի շնորհիվ այս սննդարար հատիկաընդեղենը հիանալի ընտրություն է ապուրների, աղցանների, շոգեխաշած ուտեստների, չիլիի, տակոյի և մեքսիկական տարբեր ուտեստների պատրաստման համար։
Սև չամանի յուղ՝
Սև չամանի սառը ճզմամբ ստացված յուղ
Մեր սև չամանի յուղը խնամքով պատրաստվում է բարձրորակ սև չամանի սերմերից՝ օգտագործելով ավանդական սառը ճզմման մեթոդը։ Արտադրման այս նուրբ գործընթացը թույլ է տալիս պահպանել յուղի բնական սննդարար նյութերը, յուրահատուկ համն ու հարուստ բույրը՝ առանց ջերմային մշակման և քիմիական հավելումների։




