Ecomart Online Store

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ինչպես ենք աշխատում

Հեշտ առցանց պատվերից մինչև արագ առաքում անմիջապես ձեր հասցեյով

Մեր առաքելությունը

էկոլոգիապես մաքուր և բարձրորակ արտադրանքը հասանելի դարձնել բոլորին

Ecomart

Օնլայն խանութի մասին

Ecomart-ը Հայաստանում գործող ժամանակակից, էկոլոգիապես մաքուր արտադրանք առաջարկող խանութ է, որտեղ ներկայացված են ամենօրյա օգտագործման համար խնամքով ընտրված բարձրորակ ապրանքներ։ Մեր տեսականին ներառում է պահածոներ, մուրաբաներ, հյութեր, օշարակներ և թեյեր՝ համադրելով ավանդական համերն ու որակի ժամանակակից չափանիշները։

Մենք համագործակցում ենք վստահելի մատակարարների հետ՝ ապահովելու համար, որ յուրաքանչյուր ապրանք լինի թարմ, բնական և անվտանգ։ Ecomart-ում դուք կարող եք գտնել ինչպես ավանդական, տնական պատրաստման եղանակները հիշեցնող արտադրանք, այնպես էլ յուրահատուկ համային համադրություններ, որոնք ձեր սեղանին կբերեն ջերմություն, հաճույք և առողջ սնվելու հնարավորություն։

Մեր առաքելությունն է էկոլոգիապես մաքուր և բարձրորակ արտադրանքը հասանելի դարձնել բոլորին՝ միաժամանակ ապահովելով գնումների հեշտ, հարմարավետ և հաճելի փորձառություն։

Հետևեք Մեզ

ԲՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ • ՎՍՏԱՀԵԼԻ ՈՐԱԿ

Մենք թարմ և բնական մթերքները դարձնում ենք ձեր առօրյայի անբաժանելի մասը։

0
ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՏԱՐԻ
0
ՀԱՃԱԽՈՐԴ
0
ՏԵՍԱԿԱՆԻ
0
ԳՈՐԾԸՆԿԵՐ
0
ԴԱՍԱԿԱՐԳ
0
ԱՌԱՔՈՒՄ ԱՄՍԱԿԱՆ
Ecomart

Առցանց սպասարկում

Մենք գործում ենք ամբողջությամբ առցանց՝ յուրաքանչյուր հաճախորդի համար ապահովելով պատվերների արագ և հարմարավետ ձևակերպման հնարավորություն։ Առաքումն իրականացվում է Yandex Delivery-ի հետ համագործակցությամբ՝ ապահովելով հուսալի և ժամանակին սպասարկում։

Մեր հաճախորդները գնումներ կատարելիս կարող են օգտվել նաև զեղչի կտրոններից։ Մենք նախատեսում ենք ներդնել նաև Ակումբային քարտ (Club Card), որը հնարավորություն կտա օգտվելու բացառիկ զեղչերից և խնայելու յուրաքանչյուր գնումից։

Բացի այդ, Ecomart-ը համագործակցում է նաև բիզնեսների հետ՝ առաջարկելով հատուկ պայմաններ և կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված մեծածախ առցանց առևտրի հարթակ

Արագ կապ տեպի խանութ